Արփի

Մազերի գունաթափման ինտենսիվ միջոց

Ասում են հայոց աստվածուհի Անահիտը ոսկեծամ է եղել, իսկ մերօրյա հայուհիների մեջ շիկահերներն այնքան էլ շատ չեն: Բայց այս հաշվեկշիռը կարող է փոխվել` շնորհիվ Արփիի մազերի գունաթափման ինտենսիվ միջոցի:

Խնամում է Ձեր մազերը

Ներկը ունի ծիրանի կորիզի յուղ պարունակող շամպուն և կոնդիցիոներ, ինչը Ձեր մազերը կպաշտպանի գունաթափման գործընթացի հետևանքներից, ավելին` բնական կենսահավելումների շնորհիվ կվերականգնվի նաև մազի կառուցվածքը: