Առաքելություն, տեսլական, արժեքներ
“Բիո-Քիմ” ՍՊԸ –ի առաքելությունն է`
Արտադրել բարձրորակ արտադրանք `տեղական և միջազգային շուկաներում կայուն մրցակցային դիրք ձեռք բերելով և կոտրել կարծրատիպերը հայրենական արտադրանքի մասին:
“Բիո-Քիմ” ՍՊԸ –ի տեսլականն է`
Ընկերության տեսլականը պայմանավորված է մոտակա տարիների ընթացքում շարունական աճելու ցանկությամբ, դա իր մեջ ներառում է` • Արտադրողականություն- միշտ լինել ճկուն` անընդհատ փոխվող շրջակա միջավայրի նկատմամբ: • Սպառողներ- Ստեղծել հավատարիմ սպառողների բանակ, որոնք վստահում են մեզ: • Մարդիկ- Ընդլայնել արտադրությունը`նոր աշխատատեղեր ստեղծելով:
“Բիո-Քիմ” ՍՊԸ –ի արժեքներն են`
Մեր արժեքները մեր գործունեության հայելին են, մենք ունենք որոշակի կայուն արժեքներ, որոնց միշտ հետեևում ենք` • Բարձր որակ- Եթե մենք ինչ-որ բան ենք անում, ապա դա լավ ենք անում • Անկեղծություն – Երբեք չենք խաբում մեր սպառողներին և գործընկերներին • Մատչելի գներ – Մենք հաշվի ենք առնում մեր սպառողների եկամուտները • Մասնագիտական բարձր որակավորում – Մեր թիմում միայն պրոֆեսիոնալներ: