,,NICACOLOR,, մազի ներկը արտադրվում է Հայաստանում: Այն 25 տարի շարունակ հանդիսացել է հայրենական արտադրության առաջին և միակ գունաներկը հայկական կոսմետիկայի շուկայում:
ՀՏՀ
,,NICACOLOR,, ներկերի հավաքածուն ունի գունային մեծ պալիտրա, որն իր մեջ ներառում է բնական երանգներից մինչև ամենաթրենդային երանգները:
- 24 գունային երանգների հավաքածու,
- գելային ներկեր,
- բնական և սպիտակ մազերի 100% ներկում,
- հիմքը՝ բուսական ծագումով,
- բալզամ՝ չիչխանի կորիզայուզով,
- քաշը՝ 70մլ:
,,NICACOLOR,, ներկի հումքը ձեռք է բերվում եվրոպական հայտնի հումք արտադրող «Basf», «Clariant», «Drom», «Goodrich» ֆիրմաներից: Հումքի ներկրումը բավականին ծախսատար է, բացի այդ հայկական կոսմետիկայի շուկայում միայն ,, NICACOLOR,, ներկի քաշն է 70 մլ, որից էլ բխում է ապրանքի գնագոյացումը: Բացի վերը նշվածից, հայկական շուկայում ,,NICACOLOR,, ներկի գինն ավելի ցածր է, քան շատ այլ բրենդային ֆիրմաների նմանօրինակ ներկեր:
Թյուր ըմբռնում կա, որ ամոնիակ պարունակող ներկերը քայքայում են մազի կառուցվածքը:
Ամոնիակ պարունակող ներկերի գռգռիչ բաղադրիչն է ջրածնի պերօքսիդը: Չպետք է շփոթել ամոնիակն ու ջրածնի պերօքսիդը: Այս երկու նյութերը աշխատում են զույգերով եւ ապահովում են երկարատև, բարձրորակ գունավորում: Ջրածնի պերօքսիդը օգնում է «մաքրել» մազերին բնական պիգմենտից, իսկ ամոնիակը նպաստում է մազերի կառուցվածքում ներկի ներթափացմանը: Ամոնիակը գազային նյութ է, որը հեշտությամբ գոլորշիանում է ներկող մասայից և դրանով է պայմանավորված է ներկերի հոտը, բայց միևնույն ժամանակ, դա երկարատև ազդեցություն չունի մազերի և գլխամաշկի վրա:
Ամոնիակ չպարունակող ներկերում որպես ակտիվ բաղադրիչ օգտագործվում է էթանոլամինը: Այն ներկայացվում է որպես անվնաս նյութ, սակայն ներկի բաղադրության մեջ այնքան շատ է նրա քանակը՝կայուն ներկելու համար, որ այն դառնում է և՛ վնասակար, և՛ ալերգիկ ռեակցիաներ առաջացնող բաղադրիչ:
Էթանոլամինային մոլեկուլը գրեթե 3,5 անգամ մեծ է ամոնիակի մոլեկուլից, ուստի հակված չէ գոլորշիանալու, սակայն մոլեկուլի մեծ չափը դժվարացնում է ներկի ներթափանցումը և դրանով է բացատրվում հատկապես սպիտակ մազերի ոչ նորմալ ներկումը և հաճախակի ներկելու անհրաժեշտությունը:
Ամոնիակի բաղադրությունը ներկերում ընդամենը 5-6% է, իսկ էթանոլամինի կոնցենտրացիան գրեթե 2 անգամ ավելի է: Էթանոլամինի մնացորդներից ազատվելու համար պետք է մանրակրկիտ լվալ մազերը, հակառակ դեպքում մազերը կունենան անառողջ և խամրած տեսք: ԱՄՆ-ի FDA- ն հաստատում է, որ էթանոլամինը անվտանգ է միայն կարճաժամկետ օգտագործման համար:
Ուստի հետևությունները թողնում ենք Ձեզ:
Ցանկացած գունաթափիչ որոշակի բացասական ազդեցություն ունի մազի որակի վրա, սակայն ,,Բիո-Քիմ,, ընկերությունը հաշվի առնելով վերոնշյալ փաստը արտադրում է
,,NICA-blondeure -02 ultra,, և ,,NICA-blondeure -01 gentle,, գունաթափիչները, որոնք գունաբացում են մազերը ըստ սպառողի նախընտրության՝ առավել շատ կամ առավել քիչ տոնով: Բացի այդ, եթե սպառողը հետևողաբար կատարի գունաթափիչների հետ տրվող հրահանգում առկա ցուցումները, այդ դեպքում մազի վնասումը բացառվում է: Հավելենք նաև, որ մեր գունաթափիչների հետ նույնպես տրվում է չիչխանի յուղով կոնդիցիոներ:
Ընկերությունը պրոֆեսիոնալների համար արտադրում է «Nica Blondeure Classic» և «Nica Blondeure Special» գունաբացման փոշին և գունաբացման գելերը՝ օքսիգելը տարբեր տակոսայնությամբ (3%, 6%, 9%, 12%): Այն օգտագործվում է ժամանակակից երանգավորում ստանալու համար, հատկապես օմբրե, բալայաժ, շատուժ, շերտաներկում և այլ այլն:
Քաշը 200 գ է, գինը՝ մատչելի:
Արդի ժամանակներում մազահեռացման համար մեծ տարածում է գտել լազերային, ֆոտո և էլոս էպիլացիաները: Թեև վերջինս մաշկին հաղորդում է էլաստիկ տեսք, սակայն այն նույնպես ունի իր բացասական հետևանքները, չպետք է անտեսել լազերային ճառագայթման ազդեցությունը ոչ միայն մաշկի, այլև օրգանիզմի վրա:
Իսկ մեր Կրեմ-դիմակները ոչ միայն գունաթափում են անցանկալի մազերը, այլև մաքրում և ախտահանում են մաշկը, որը խթանում է մաշկի երտասարդացմանը: Բացի այդ դիմակների տուփերում առկա է տարբեր մրգերի և հատապտուղների յուղեր պարունակող սնուցող կրեմներ, որոնք ապահովում են մաշկի էլաստիկությունն ու խոնավությունը:
,,Nica,, գանգրեցման միջոցը հնարավորություն է տալիս ինչպես գեղեցկության սրահներում, այնպես էլ ինքնուրույն կատարել մազերի տարբեր ձևի քիմիական գանգրեցում: Հետևելով հրահանգներին կարող եք ստանալ գեղեցիկ, էլաստիկ լոքոներ:Այն անվտանգ է ցանկացած որակի մազերի համար:
,,Nica,, գանգրեցման միջոցն ունի նաև իր երկրորդ առաքելությունը՝ այն հեռացնում է մազերի ներկման ընթացքում գլխամաշկի կամ դեմքի վրա մնացած ներկի հետքերը: