Նիկա «Blondeure Gentle»

Անվնաս գունաթափում «Nica»-ի հետ

Բազմաթիվ կանանց խնդրանքով NICA-ն նորույթ է մտցրել մազերի գունաթափման գործընթացում. թեթևակի և ինտենսիվ գունաթափում` տնային պայմաններում, ինչպես նաև ավելի մեծ պարունակություն` երկար մազերը գունաթափելու համար:
NICA blondeure 01 Gentle - մազերը 2-3 երանգով գունաթափող մեղմ, խնայող բաղադրություն, որն ապահովում է ցանկալի արդյունքը` չվնասելով մազերը:
Գունաթափիչը պարունակում է ցորենի սպիտակուցով կոնդիցիոներ, որը սնուցում է մազերը` ապահովելով նրանց անհրաժեշտ կենսաուժը:
Այսուհետ ստացեք ցանկալի երանգը` խնայելով Ձեր մազերը:

Վնասված ու չոր մազերի վերականգնում

Գունաթափված մազերին անհրաժեշտ խնամք կապահովի ցորենի պրոտեինով “Nica Conditioner”-ը, որը պարունակում է մազերի բնական կառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ կենսահավելումներ: Ցորենի սպիտակուցը սնուցում է ճյուղավորված մազը` սոսնձելով նրա շերտավորված և տարանջատված մասնիկները: Նրա հատուկ կոմպլեքսն ապահովում է առողջ մազերին բնորոշ հմայիչ փայլն ու մետաքսային փափկությունը:Ցորենի սպիտակուցը վերականգնում է մազերի վնասված կառուցվածքը, ամրացնում է գլխամաշկի անոթները և սնուցում չոր մաշկը: