Պատմություն
,,Nica,, կոսմետիկ միջոցներն արտադրում է «Բիո-Քիմ» ընկերությունը, որը հայկական գիտա-արտադրական ընկերություն է՝ մասնագիտացված մաշկի և մազերի խնամքի միջոցների արտադրությամբ:
1991թ-ին հիմնադրման օրվանից մինչ այսօր, մասնագետները մշակել են խնամքի միջոցների բազմաթիվ բաղադրություններ, որոնք սիրում են մեր սպառողները և շնորհիվ արդյունավետ, մատչելի արտադրատեսակների ընկերությունն արժանացել է հայ սպառողի բարձր գնահատականին:
Կոսմետիկայի աշխարհում առկա են խնամքի միջոցների բազում տարբերակներ, բայց հայկականն առանձնանում է իր ավանդական բաղադրությամբ, անվտանգ հատկություններով և յուրօրինակ հավելումներով:
Մեր յուրահատկությունը երկար տարիների փորձի, պատշաճ որակի, ինչպես նաև անվտանգության եվրոպական ստանդարտների համապատասխանության մեջ է:
Այդ է վկայում ՀՀ ԱՆ կողմից ընկերությանը շնորհված ՊԱԳ (GMP) հավաստագիրը:
Մեր հաճախորդների համար մենք ստեղծում ենք արդյունավետ և լիովին անվտանգ կոսմետիկա:
Եվ հիշե՛ք, որ նախընտրելով ,,Nica,, ապրանքանիշը, Ձեր լուման եք ներդնում հայկական բրենդի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը:
Գնահատե՛նք մերը՝ հայկականը: