Նիկա «Blondeure»

Շիկահեր լինելու Ձեր բանաձևը

Նիկա «Blondeure» գունաթափիչը կատարյալ միջոց է տնային պայմաններում մազերը գունաթափելու համար, որի օգտագործման մատչելիությունը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակը: Գունաթափված մազերին յուրահատուկ խնամք կապահովի չիչխանի յուղ պարունակող ,,Nica,, բալզամը:
  • Բնական և ներկված մազերի գունաբացում
  • 4-6 երանգ ինտենսիվ գունաբացում
  • Չիչխանի յուղով բալզամ
  • Արտադրված է Հայաստանում
Գնահատենք մերը՝ հայկականը:

Վնասված ու չոր մազերի վերականգնում

Ներկված մազերին յուրահատուկ խնամք կապահովի չիչխանի յուղ պարունակող ,,Nica,, բալզամը: Շնորհիվ վիտամինների, միկրոէլեմենտների, հակաօքսիդիչների և սպիտակուցների բացառիկ հարուստ բաղադրության` չիչխանի յուղը նպաստում է չոր և վնասված մազերի վերականգնմանը: Այն փափկեցնում և հանգստացնում է գլխամաշկը` միաժամանակ խթանելով մազերի աճը: Շնորհիվ բալզամի մազերը ավելի հեշտ են սանրվում և հարդարվում: