Շամպուն Նիկա
Մազերի մաքրության, խնամքի առաջին ու ամենակարևոր միջոցը շամպունն է, ուստի վերջինի ընտրությունն առանձնակի ուշադրություն է պահանջում։
Շամպուն ընտրելիս առաջին հերթին պետք է առաջնորդվել մազերի տեսակով։
1. Յուղոտ մազերի համար՝ ցորենի պրոտեինով և կերատինով
Յուղոտ մազերի համար պետք է ընտրել այդ տեսակի մազերի համար նախատեսված շամպուն։ Շատ կարևոր է, որ այն լինի ամենօրյա խնամքի համար, քանի որ յուղոտ մազերն առավել հաճախակի խնամք են պահանջում։
Առաջարկում ենք ,,Nica,, շամպունը` ցորենի պրոտեինով և կերատինով՝ յուղոտ մազերի համար
- Առաջացնում է առատ փրփուր, ունի հաճելի բույր
- Հիդրոլիզացված կերատինը և ցորենի պրոտեինը խորը սնուցում են մազերը
- Հարմար է ամենօրյա օգտագործման համար
- Օժանդակում է վնասված մազերի վերականգնման
- Արտադրված է Հայաստանում
2. Բոլոր տիպի մազերի համար՝ ցորենի պրոտեինով և կերատինով
Առաջարկում ենք ,,Nica,, շամպունը` ցորենի պրոտեինով և կերատինով՝ բոլոր տիպի մազերի համար
- Մազերին առողջ փայլի հաղորդում առաջին օգտագործումից հետո
- Հիդրոլիզացված կերատինը և ցորենի պրոտեինը խորը սնուցում են մազերը
- Վերականգնում է մազերի կառուցվածքն ու կենսունակությունը
- Մազերը դառնում են թեթև և հաճելի շփման համար
- Արտադրված է Հայաստանում
3. Շամպուն՝ անանուխ և կիտրոն
Անանուխն ու կիտրոնը ունեն այնպիսի արժեքավոր տարրեր, որոնք բուժում են գլխամաշկի խնդիրները:
Առաջարկում ենք ,,Nica,, շամպունը` անանուխով և կիտրոնով
- Ունի ազդեցիկ մաքրող բանաձև
- Հագեցած է նուրբ ցիտրուսային բուրմունքով
- Մազերին հաղորդում է էքստրա ծավալ և թարմություն
- Ունի հակաօքսիդիչ և խոնավեցնող հատկություններ
- Արտադրված է Հայաստանում
4. Բալզամ ,,Nica,,
Առաջարկվող բալզամը հրաշալի միջոց է մազերին էլաստիկ տեսք և ինտենսիվ փայլ հաղորդելու համար:
Շնորհիվ չիչխանի յուղում առկա վիտամինների, միկրոէլեմենտների և սպիտակուցների, բալզամը հանգստացնում է գլխամաշկը՝ օգնելով արագ վերականգնել ներկված մազերի որակը։ Այն օգնում է պահպանել մազերի փափկությունը, ինչպես նաև հեշտացնում սանրման, հարդարման գործընթացը:
Արտադրված է Հայաստանում:
Գնահատենք մերը՝ հայկականը: