Սպիտակեցնող կրեմ-դիմակ

Առաջարկում ենք հինգ տիպի կրեմ-դիմակներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն ազատվել դեմքի, ձեռքերի, ոտքերի անցանկալի մազերից, այլև մաքրում են մաշկը սև և սպիտակ կետերից: Շնորհիվ տարբեր մրգերի կորիզայուղերի օգտակար հատկանիշերի, սնուցող քսուքները պահպանում են մաշկը վնասակար ազդեցություններից:
 

Ծիրանի կորիզայուղ
Թարմացնում է մաշկը, կանխարգելում նրա չորացումն ու թեփոտումը, նպաստում էլաստինային և կոլլագենային մանրաթելերի առաջացմանը:
Խաղողի կորիզայուղ
Խաղողի կորիզի յուղը կանխարգելում է մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում է մաշկի ծակոտինները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները:
Մասուրի կորիզայուղ
Պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, ինչպիսիք են` լինոլային, լինոլենային և օլեինային թթուները, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը:
Նռան կորիզայուղը
Պարունակում է մեծ քանակությամբ նռան թթու: Յուղի յուրահատուկ բաղադրությունը մաշկին էլաստիկություն ու կենսունակություն է հաղորդում, հարթեցնում կնճիռները:
Չիչխանի կորիզայուղը
Չիչխանի կորիզիյուղը հարուստ է ճարպային թթուներով, ֆիտոստերոլներով, ինչպես նաև մի շարք վիտամիններով, որոնք ունեն կախարդական ազդեցություն մաշկի վրա: Այն դադարեցնում է մաշկի ծերացման գործընթացը և նպաստում բջիջների նորացմանը:

Արտադրված է Հայաստանում:

Գնահատենք մերը՝ հայկականը: